Ես ուզում եմ ընդունվել 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրի ավագ դպրոց։ Երեք օր սովորեցի բլոգավարություն և համակարգչից օգտվել։ Հետ մեկնեցինք Վայոց ձորի Արատես գյուղը։ Այնտեղ ծանոթացա վայրի բնությանը, լավ մարդկանց հետ իսկ երկրորդ օրը մեզ մոտ եկավ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Շփվեցինք նրա հետ, իսկ վերջում ես ունեցա պարոն Բլեյանի հետ լուսանկար։ Երեք օրը անցավ շատ ուրախ և զավեշտալի։ Երբ հետ էինք գալիս Արատեսից, մի պահ կանգ առանք և այցելեցինք քարվանսարա։ Այդ քարվանսարայի պատմությունը ինձ շատ դուր եկավ։ Արատեսը, Սևանա լիճը, Արմաղան լեռը, ամեն ինչը հարազատ էր, հուսով եմ, որ նման վայրեր կճամփորդեմ, ու ավագ դպրոցն էլ ինձ շատ դուր եկավ։